Հայաստանը Մոսկվայում մասնակցում է «Интермузей-2015» թանգարանների միջազգային փառատոնին՝ Ցեղասպանությանը նվիրված ցուցադրությամբ

18:46 • 11.06.15

Մոսկվայի «Նոր Մանեժ» ցուցասրահում այսօր բացվել է «Интермузей-2015» թանգարանների միջազգային փառատոնը, որին մասնակցում է նաև Հայաստանը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստանի հիշողությունը» խորագրով ցուցադրությամբ:

 

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փառատոնի բացման արարողությանը ներկա է եղել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

 

Փառատոնին ներկայացված են Մոսկվայի, ՌԴ մարզերի և այլ երկրների թանգարաններ: Հայաստանի տաղավարում ներկայացված է չորս թանգարան` Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը և Ժամանակակից արվեստի թանգարանը: Հայաստանյան թանգարանների ցուցադրությունը մոսկովյան փառատոնին կայացել է ՀՀ մշակույթի նախարարութան նախաձեռնությամբ և ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

 

«Интермузей-2015» թանգարանների միջազգային փառատոնը կտևի մինչև հունիսի 15-ը:

 

 

 

Հայաստանը Մոսկվայում մասնակցում է «Интермузей-2015» թանգարանների միջազգային փառատոնին՝ Ցեղասպանությանը նվիրված ցուցադրությամբ