Google Glass-ը կօգնի կույր մարդկանց ինքնուրույն կողմնորոշվել քաղաքում
Ամերիկյան Aira ստարտափը ծառայություն է մշակել, որը օգնում է կույր կամ վատ տեսողություն ունեցող մարդկանց տեղաշարժվել քաղաքում հատուկ օգնականների աուդիոհուշումների օգնությամբ:
Ինչպես գրում է Lenta.ru-ն` ընկերության կայքին հղումով, ծառայության աշխատանքը ենթադրում է Google Glass ակնոցների օգտագործումը: Այժմ ծառայությունը գտնվում է գործարկման փուլում և օգտատերերին հասանելի կդառնա 2016-ի առաջին եռամսյակում:
Կրելով ակնոցը` օգտատերը 3 անգամ հպվում է սենսորին` գործարկելով ծառայության աշխատանքը։ Իրական ժամանակում թարմացվում է տեղեկատվությունը ակնոցի կրողի գտնվելու, այդ տարածքում երթևեկության, օգտատիրոջը հետաքրքրող վայրերի մասին:
Համակարգը նաև հավաքում և պահպանում է մանրամասն տեղեկատվությունը օգտատերերի մասին՝ հիվանդության պատմությունը, վստահելի անձանց տվյալները, հոբին, սովորությունները:










