Հաքերները Լիտվայի բանակի կայքը կոտրելիս հայտնել են «Կալինինգրադի անեքսիայի» մասին

10:52 • 11.06.15

Հաքերները կոտրել են Լիտվայի բանակի միացյալ շտաբի պաշտոնական կայքը, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Կայքում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Բալթյան երկրներում և Լեհաստանում անցկացվող «Սրի հարվածը» զորավարժությունների նպատակը «ՌԴ Կալինինգրադի շրջանի անեքսիային պատրաստվելն է»:

 

Լիտվայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Վիկտորիա Ցեմինիտեն հայտարարել է, որ կայքում կեղծ տեղեկատվություն է տեղադրվել:

 

«Կիբերանվտանության ազգային կենտրոնի վերլուծաբանները հետաքննում են կայքը կոտրելու փաստը»,- ասել է Ցեմինիտեն:

 

Հաքերները Լիտվայի բանակի կայքը կոտրելիս հայտնել են «Կալինինգրադի անեքսիայի» մասին