Առաջին փոխպատվաստված անդամով տղամարդը երեխա կունենա
Աշխարհում առնանդամի փոխպատվաստման առաջին հաջող վիրահատության ենթարկված տղամարդը պատրաստվում է հայր դառնալ:
The Washington Post-ի փոխանցմամբ` այդ տղամարդու ընկերուհին հղիացել է նրանից: Սրա մասին հայտնում է նաև News24-ը` վկայակոչելով այդ տղամարդու բժիշկներին` Հարավային Աֆրիկայի Հանրապետությունից, որոնց անունը չի հրապարակվում:
Հայտնի է, որ նա 21 տարեկան է, աֆրիկացի է, իսկ սեռական օրգանի փոխպատվաստումը տեղի է ունեցել կես տարի առաջ. դա համարվում է աշխարհում առաջին նման վիրահատությունը, որը հաջողությամբ է պսակվել: Հայտնի է, որ տղամարդը իր սեփական սեռական օրգանը կորցրել էր ինֆեկցիայի հետևանքով, որի պատճառը ծիսական թլպատումն էր եղել:










