Ռեալը հրաժարվել է Վերատիին ձեռք բերելուց՝ վախենալով կորցնել Ռոնալդուին
Մադրիդի «Ռեալն» օրեր առաջ պաշտոնապես հերքեց ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերատիի հետ բանակցություններ վարելու մասին տեղեկությունները, սակայն դա իրականում չի համապատասխանում իրականությանը, գրում է «AS»-ը։
Աղբյուրի համաձայն՝ «արքայական ակումբի» ներկայացուցիչներից մեկը զրուցել է իտալացու հետ տրանսֆերի վերաբերյալ։ Վերատին ցանկանում էր տեղափոխվել Մադրիդ, սակայն «Ռեալը» հրաժարվել է նրան ձեռք բերելու մտքից՝ վախենալով, որ ՊՍԺ-ն այդ դեպքում ամեն ինչ կանի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերն իրականացնելու համար։










