Samsung-ը թափանցիկ և հայելանման էկրաններ է ներկայացրել

00:25 • 11.06.15

Samsung-ի էկրաններով զբաղվող ստորաբաժանումը` Samsung Display Co.-ն, Հոնկոնգում անցկացվող Retail Asia Expo 2015 ցուցադրության ժամանակ ներկայացրել է թափանցիկ և հայելանման  OLED էկրանները:


Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` ընկերության կայքին հղումով, նորագույն տեխնոլոգիաները նախատեսված են գնումները տեսողականորեն ինտերակտիվ դարձնելու համար: Ինչպես օրինակ` թափանցիկ և հայելային վահանակները կկիրառվեն ինչպես «վիրտուալ հանդերձարաններ», ինչպես  նշում են ընկերությունից: Այսպիսով, գնորդը  կկարողանա փորձել հագուստը, կոշիկը և զարդերը դրանք գործնականում չկրելով: Ենթադրվում է, որ նման էկրաններ կարող են հայտնվել խանութներում:


Samsung-ի թափանցիկ էկրանը` Full HD որակով, 4.5 անգամ ավելի բարձր թափանցելիություն է ստացել, իսկ NTSC գույնի միջակայքը հավասար է 100 տոկոսի, մինչդեռ մրցակիցներինը` 70 տոկոսի:  OLED էկրաններն ապահովում են նաև պատկերի առավել բարձր պարզություն և դիտելիության ավելի լայն անկյուններ:


Նոր հայելային էկրանները 50 տոկոսով ավելի լավ են արտացոլում պատկերը: Ընկերության կարծիքով` ապագայում դրանք կարող են փոխարինել ավանդական հայելիներին:


Samsung-ը թափանցիկ և հայելանման էկրաններ է ներկայացրել