Եվրոպան տեխնիկատնտեսական ուսումնասիրության կարիք ունի «Թուրքական հոսքի» հարցում
«Թուրքական հոսք» գազատարի նախագիծը հավելյալ տնտեսական խորհրդակցություններ է պահանջում: Газета.Ru-ի հաղորդմամբ` նման կարծիք է հայտնել Էներգետիկ միության հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շևչովիչը:
«Մենք դեռ պետք զրուցենք «Թուրքական հոսքի» մասին, քանի որ մինչ օրս ծրագրի մասին տեղկություն ունենք միայն մամլո ասուլիսներից, իսկ մենք պետք է իմանանք` ինչպես այն կազդի Եվրոպայում համալիր էներգետիկ անվտանգության վրա, կպահպանվի՞, արդյոք, եվրոպական օրենսդրությունը», - եվրահանձնակատարին մեջբերում է РТС հեռուստաալիքը:
Մարոշ Շևչովիչը վստահ է, որ Ուկրաինայի տարածքով անցնող գազատարը պետք է պահպանվի, քանի որ այնտեղ գործում են հզոր կառույցներ, որոնք կիրառվել են «սառը պատերազմի» ժամանակներում: Նա մեկնաբանել է, որ հադորդակցություններն անհրաժեշտ են` հասկանալու համար, թե ինչպես է ծրագիրը «տեղավորվելու Էներգետիկ միության համակարգում»:










