Volkswagen-ը ներկայացրել է նորացված California մինիվենը` նախատեսված արշավների համար

00:50 • 12.06.15

Volkswagen ընկերությունը ներկայացրել է նորացված մինիվենը` California  անունով: Ինչպես գրում է Корреспондент-ը` СarsСoops-ին հղումով, նոր մեքենան  6-րդ սերնդի Multivan մոդելի արշավային տարբերակն է, որ ներկայացվել էր ապրիլի կեսերին:

Մեքենայի շարժիչային համակարգում տեղ են գտել 84-204 ձիաուժ հզորություն ունեցող դիզելային ագրեգատները:  Հասանելի է նաև 2 բենզինային շարժիչ` 149 և 204 ձիաուժ հզորությամբ:

California-ի բազային տարբերակը, որ հայտնի է Beach անվանումով, կարող է 7 մարդ տեղավորել: Նոր մոդելը համալրվել է պիկնիկի համար նախատեսված շարժական սեղանով, ծալովի աթոռներով և ժալյուզիներով` պատուհաններին:  

Առավել թանկարժեք Coast տարբերակը համալրված է խոհանոցով, որը ներառում է լվացարանը և   գազի վառարանը: Իսկ մոդելի մեկ այլ՝ Ocean տարբերակը ստացել է լուսադիոդային լուսատուներ, նստելատեղերի տաքացում և բարձրացող տանիք:

Հաղորդվում է, որ նոր մոդելն արդեն պատվիրվում է Եվրոպայում: Դրա արժեքն է 41 429 եվրո:



Volkswagen-ը ներկայացրել է նորացված California մինիվենը` նախատեսված արշավների համար