Baidu-ն ինքնակառավարվող մեքենա կթողարկի 2015-ի երկրորդ կեսին

15:43 • 12.06.15

Google ընկերությանը զուգահեռ՝ Baidu որոնողական հսկան նույնպես աշխատում է ինքնակառավարվող մեքենա ստեղծելու ուղղությամբ, գրում է 3dnews.ru-ն։

 

Մեքենայի առաջին նմուշը նախատեսվում է թողարկել այս տարվա երկրորդ կեսին։

 

China Cloud Computing համաժողովի ժամանակ ընկերության առաջին փոխնախագահ Ջին Վանգը ներկայացրել է ինքնակառավարվող մեքենայի նախագիծը։

 

Մեքենան արտադրելու համար Baidu ընկերությունն իրեն գործընկեր է ընտրել, որի անունը գաղտնի է պահվում։

 

Հիշեցնենք, որ Google ընկերության ինքնակառավարվող մեքենաները կներկայացվեն այս ամառ։

technewstoday.com

Baidu-ն ինքնակառավարվող մեքենա կթողարկի 2015-ի երկրորդ կեսին