7-րդ դասի նոր սերնդի BMW-ն շուկայում կհայտնվի 2016-ին

21:37 • 12.06.15

BMW 7-րդ դասի առաջատար մոդելի նոր սերնդի տարբերակը գալիս է փոխարինելու ներկայիս 760Li մոդելին: Ինչպես հայտնում է Motor.ru-ն վկայակոչելով գերմանական ընկերության  ներկայացուցչին, նորագույն մոդելը շուկայում կհայտնվի 2016-ին:


Ակնկալվում է, որ նորագույն 7-Series մոդելը կզինվի V12 բենզինային շարժիչով: Ներկա պահին  պարզ չէ` 7-րդ դասի  նորագույն մոդելը  կհամալրվի նախկի՞ն, թե՞ արդիականացված ուժային համակարգով: Նախորդ սերնդի BMW 760Li-ն աշխատում էր  6 լիտր ծավալային երկտուրբո շարժիչով, որը 544 ձիաուժ հզորություն էր զարգացնում` 8 աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ համադրությամբ:


Նորագույն BMW-ի պրեմիերան կայացել է Մյունխենում` հունիսի 10-ին: Սեդանը կառուցել են նոր մոդուլային հարթակի հիման վրա, ինչը թույլ է տվել մեքենայի քաշը նվազեցնել 130 կգ-ով:


Բազային տարբերակը համալրվել է 265 ձիաուժ հզորություն ունեցող 3 լիտր ծավալով  դիզելային շարժիչով: Բենզինային շարժիչների շարքը ներառում է վեց մխոցային 3 լիտր ծավալով տուրբո, ինչպես նաև՝ 4.4 լիտր ծավալով  V8 շարժիչով` 326 և 450 ձիաուժ հզորությամբ:
 
 

7-րդ դասի նոր սերնդի BMW-ն շուկայում կհայտնվի 2016-ին