Snoop Dogg-ը պատրաստ է ստանձնել Twitter-ի ղեկավարի պաշտոնը
Ամերիկացի հայտնի հիփ-հոփ կատարող Snoop Dogg-ը հայտարարել է, որ պատրաստ է գլխավորել Twitter սոցկայքը, գրում է Обозреватель-ը։
«Ես պատրաստ եմ գլխավորել Twitter-ը»,- գրել է ռեփերն իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ այսօր հայտնի էր դարձել, որ ընկերության գլխավոր տնօրեն Դիկ Կոստոլոն հրաժարական է տվել։ Նա կլքի իր պաշտոնը հունիսի վերջին, սակայն կշարունակի մնալ տնօրենների խորհրդի կազմում։










