3 կգ` 5 օրում. ձերբազատվեք ավելորդ քաշից այս ըմպելիքի օգնությամբ
Healthy Living House-ը անհավանական հեշտ միջոց է առաջարկել արագ նիհարելու համար: Եթե ցանկանում եք կարճ ժամանակահատվածում նիհարել առանց տանջող դիետաների, փորձեք այս ըմպելիքը:
Այն պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են.
60 գրամ մաղադանոս,
1 կիտրոն,
300 մլ ջուր:
Պատրաստման եղանակը`
Կտրատեք մաղադանոսը և քամեք կիտրոնի հյութը: Լցրեք այս բաղադրիչները տարայի մեջ, վրան ջուր լցրեք: Այն անհրաժեշտ է ըմպել առավոտյան՝ սոված փորին՝ 5 օր, ապա ընմիջում տվեք 10 օրով: Այս ըմպելիքը արագացնում է կալորիաների այրումը և օրգանիզմն ապահովում վիտամիններով և հանքանյութերով: Մաղադանոսը վերականգնում է մարսողությունը և օգնում օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկը և ապահովելով հագեցվածության զգացումը:










