Archos-ը ներկայացրել է 2 նոր՝ 50 Helium Plus և 55 Helium Plus սմարթֆոնները (լուսանկարներ, տեսանյութ)
13:40 • 13.06.15
Ֆրանսիական Archos ընկերությունը ներկայացրել է երկու բյուջետային սմարթֆոններ՝ 50 Helium Plus-ը և 55 Helium Plus-ը, որոնք աշխատում են Android 5.1 Lollipop օպերացիոն համակարգով, գրում է 3dnews.ru-ն։
Նորույթները վաճառքի կհանվեն հուլիսին։ Archos ընկերության ղեկավար Լոիկ Պուարյեն հայտարարել է, որ հեռախոսներն «արտացոլում են ընկերության նպատակը, որն ուղղված է օգտատերերին 4G տեխնոլոգիայով ապահովելուն և առաջարկում է ավելի բարձր կատարողականություն՝ մատչելի գնով»։
50 Helium Plus-ի էկրանի անկյունագիծը 5 դյույմ է, իսկ 55 Helium Plus-ն ունի 5.5 դյույմանոց էկրան։
Երկու մոդելներն էլ հիմնված են 64 բիթանոց MediaTek MT6735P քառամիջուկ պրոցեսորների վրա, որոնք ունեն 1ԳՀց հզորություն։
Մոդելները համալրված են 8ԳԲ ներկառուցված և 1ԳԲ օպերատիվ հիշողությամբ, ինչպես նաև՝ Wi-Fi-ի, Micro-USB 2.0-ի և երկու SIM քարտի հնարավորությամբ։
Առջևի տեսախցիկը 5ՄՊ է, իսկ հիմնականը՝ 13ՄՊ։ 50 Helium Plus-ի գինը 109 դոլար է, իսկ 55 Helium Plus-ինը՝ 139 դոլար։




Placeholder










