Microsoft Surface Hub հսկա պլանշետը գնահատվել է 20.000 դոլար (լուսանկարներ, տեսանյութ)

14:12 • 13.06.15

Microsoft ընկերությունը հայտարարել է պատին ամրացնելու համար նախատեսված Surface Hub հսկա պլանշետի երկու մոդելների վաճառքի մեկնարկի ամսաթվերը և հայտնել դրանց արժեքը, գրում է 3dnews.ru-ն։

 

Ընկերությունը գտնում է, որ այն շատ օգտակար կլինի գրասենյակային հանդիպումների ժամանակ։

 

Պլանշետի մոդելներից մեկի էկրանն ունի 55 դյույմ անկյունագիծ՝ 1920×1080 լուծաչափով, իսկ մյուսն ունի 84 դյույմանոց էկրան՝ 3840x2160 լուծաչափով։

 

Սարքը կարող է էկրանի մակերեսին միաժամանակ դիպչող 100 մատների շարժում ճանաչել։

 

Հսկա պլանշետի երկու մոդելներն էլ հիմնված են Intel Core i7 պրոցեսորի վրա, ունեն NVIDIA գրաֆիկական արագացուցիչ, ինչպես նաև՝ համալրված են Wi-Fi և NFC անլար կապի միջոցների մոդուլներով, ներկառուցված տեսախցիկներով։

 

Սարքն աշխատում է Windows 10-ի հիման վրա։ 55 դյույմանոց Surface Hub-ն արժե 7.000 դոլար, իսկ ավելի մեծ էկրան ունեցող մոդելն արժե 20.000 դոլար։

 

Պլանշետների համար նախնական պատվերները սկսվելու են հուլիսի 1-ից, իսկ վաճառքը կմեկնարկի 2015-ի սեպտեմբերին։ 

Microsoft Surface Hub հսկա պլանշետը գնահատվել է 20.000 դոլար (լուսանկարներ, տեսանյութ)