Չինաստանում Samsung Galaxy S6 Edge սմարթֆոնը վաճառվել է 91 000 դոլարով
Samsung Galaxy S6 Edge սմարթֆոնը` «Երկաթյա մարդու» կոստյումի գույներով, Չինաստանում վաճառվել է 91 000 դոլարով:
Ինչպես հայտնում է mashable.com-ը` սմարթֆոնը հայտնվել էր հայտնի չինական աճուրդներից մեկում` 1 079 դոլար նախնական արժեքով: Այն գնելու հայտ է ներկայացրել ավելի քան 90 000 մարդ:
Սահմանափակ թողարկման յուրաքանչյուր Samsung Galaxy S6 Edge սմարթֆոնը իր սերիական համարն ունի: Վաճառքի հանված սմարթֆոնը 66-րդ համարն էր կրում: Քանի որ Չինաստանում 6 թիվը հաջողակ է համարվում, սմարթֆոնի պահանջարկը կրկնակի մեծ է եղել:
Բացի այդ, «Երկաթյա մարդու» կոստյումի գույներ` կարմիրն ու կանաչը, Չինաստանում հարստության և շքեղության խորհրդանիշ են համարվում:










