Օրական մեկ ասպիրինը կօգնի կանգնեցնել կրծքի քաղցկեղի աճը

20:53 • 13.06.15

Ասպիրինի օրական չափաբաժինը կարող է օգնել դադարեցնել կրծքի քաղցկեղի աճը: Ինչպես գրում է Daily Mail-ը` այս եզրահանգմանն են եկել ամերիկացի գիտնականները վերջերս իրականացված հետազոտության արդյունքում:


Նախորդ հետազոտությունները ցույց են տվել դեղամիջոցի օգտակարությունը հաստաղու, ստամոքսաաղիքային և շագանակագեղձի քաղցկեղի  դեպքում: Ինչպես բացահայտել են գիտնականները` հիմնական օգտակար հատկանիշն այն է, որ ասպիրինը օնում է քաղցկեղի բջիջների շուրջ այնպիսի պայմաններ ստեղծել, որոնք թույլ չեն տալիս բջիջներին՝ բազմանալ:


Հետազոտող գիտնականների խոսքով`  ասպիրինը կարող է  կիրառվել՝ նվազեցնելու  երկրորդային ուռուցքների առաջացման վտանգը 5-10 տարով:
 

 

Օրական մեկ ասպիրինը կօգնի կանգնեցնել կրծքի քաղցկեղի աճը