Հաքերները չեն կարողացել ԱՄՆ-ի նախագահի ու փոխնախագահի մասին գաղտնի տվյալներ գողանալ
Washington Post թերթի տվյալներով՝ ցանցահենների կողմից հնարավոր է՝ գողացվել է պետական պաշտոնյաների, այդ թվում՝ նախարարների մասին ինֆորմացիա, սակայն նախագահ Բարաք Օբամայի և փոխնախագահ Ջո Բայդենի անձնական տեղեկությունները նրանց հասանելի չեն եղել։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, հաքերները ձեռք են բերել ԱՄՆ պաշտոնյաների գաղտնի տվյալները։ Տեղեկությունը հաստատել է ԱՄՆ-ի վարչակազմի անձնակազմի կառավարման վարչությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ցանցահեններին հաջողվել է ձեռք բերել 4.1 մլն ամերիկացի պետական ծառայողների մասին տվյալներ, այդ թվում՝ այնպիսի մարդկանց, որոնք այժմ աշխատում են դաշնային ծառայությունում։
Նշվում է, որ գողացվել են տեղեկություններ, որոնք առնչվում են նախկին, ներկա և հնարավոր պետական աշխատողների կենսագրական տեղեկություններին։










