«Կասպերսկու լաբորատորիան» ցանցային հարձակման է ենթարկվել

11:37 • 13.06.15

Ռուսական «Կասպերսկու լաբորատորիան» հայտարարել է, որ վերջերս հայտնաբերել և չեզոքացրել է ընկերության ցանցերի վրա կատարված հրաշալի պլանավորված հարձակումը, գրում է oszone.net-ը։

 

Ենթադրվում է, որ հարձակումն իրականացվել է որևէ երկրի կառավարության կողմից կամ աջակցությամբ։

 

Դատելով տվյալների տեսակից, որոնց վրա ուղղված է եղել հարձակումը, այն կրել է լրտեսություն իրականացնելու բնույթ։

 

Հարձակման նպատակը կապ չի ունեցել ընկերության հաճախորդների և նրանց տվյալների հետ։

 

Փոխարենը՝ հարձակվողները հետաքրքրված են եղել ընկերության հետազոտությունների և ծրագրային զարգացման բաժնով։

 

Ընկերությունը հայտնել է, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ «Կասպերսկու լաբորատորիայի» ծրագրի և և ծառայությունների վրա հարձակումը բոլորովին չի ազդել։

 

Նշվում է, որ հարձակման ժամանակ օգտագործվել է ժամանակակից Duqu 2.0 ծրագիրը, որը սովորաբար թաքնվում է օպերատիվ հիշողության մեջ։

 

Հենց այդ ծրագրի օգտագործումը ստիպել է լաբորատորիայի աշխատակիցներին ենթադրել, որ Duqu-ի զարգացման համար ներդրվել են միլիոնավար դոլարներ։ 

«Կասպերսկու լաբորատորիան» ցանցային հարձակման է ենթարկվել