Երբ գինը ոչինչ չարժե. ոսկե Apple Watch-ը ջարդուփշուր են արել երկու մագնիսները (տեսանյութ)
Youtube տեսանյութերի ցանցում TechRax օգտատերը ներբեռնել է մի տեսանյութ, որտեղ նա երկու մագնիսների միջոցով ջարդուփշուր է արել շուրջ 10.000 դոլար արժողությամբ Apple Watch ոսկե ժամացույցը, գրում է phonearena.com-ը։
Apple ընկերության ոսկե ժամացույցը նա տեղավորել է նեոդիմյան երկու մագնիսների միջև, որոնց սկսել է հետզհետե մոտեցնել միմյանց։ Ի վերջո, մագնիսները միմյանց ձգողականության շնորհիվ արագորեն սեղմվել են և կոտրել են ժամացույցի էկրանը։
Փորձում օգտագործվող մագնիսների ձգողականության ուժը հավասար է եղել 294.8 կգ-ի։
Ամենավերջում, փշրված ժամացույցը օգտատերը տեղավորել է տուփի մեջ` լիցքավորելու համար և ի զարմանս նրա՝ այն ստացել է լիցքերը։
Նեոդիմային մագնիսը հազվագյուտ հանդիպող մագնիս է, որը բաղկացած է ձուլած նեոդիմից, բորից և երկաթից։ Այն հայտնի է իր ձգողականության հզոր ուժով։










