Բջջային հեռախոսների ճառագայթման մակարդակը` ուղեղի քաղցկեղի առաջացման պատճառ

00:02 • 14.06.15

Գաղտնիք չէ, որ բջջային հեռախոսները վտանգավոր ճառագայթման  են ենթարկում մեզ: Այս գաջեթները էլեկտրամագնիսական ճառագայթման վտանգավոր, չիոնացվող ձևեր են արտադրում:
Ինչպս գրում է tophealthylife.com-ը` մեր օրգանիզմը կլանում է այդ ճառագայթումը, որի արդյունքում մենք լուրջ առողջական խնդիրների առաջ ենք կանգնում:


Իսրայելի Վեյցման գիտությունների ինստիտուտում անցկացված հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Biochemical Journal ամսագրում,  ցույց է տվել, որ բջջային հեռախոսի մեկանգամյա օգտագործումը 10 րոպեի ընթացքում փոփոխություններ է առաջացնում ուղեղի բջիջներում, որոնք կապված են բջիջների բաժանման և քաղցկեղի առաջացման հետ:


«Այսպիսով, 10-12 տարում   բջջայինի կիրառման ծավալների ընդլայնմանը զուգահեռ մեծանում է մտահոգությունը  բջջայինի օգտագործմամբ պայմանավորված` ուղեղի քաղցկեղի տարածման շուրջ», - ասել է Առողջապահության ազգային ինստիտուտների տնօրեն Ջոն Բյուշերը:

Բջջային հեռախոսների ճառագայթման մակարդակը` ուղեղի քաղցկեղի առաջացման պատճառ