App Store-ի ամենագեղեցիկ խաղերը՝ ըստ Apple-ի. հայկական Shadowmatic-ը 2-րդ հորիզոնականում է (լուսանկարներ)

13:17 • 15.06.15

App Store-ի խմբագրությունը կազմել է iOS հարթակի համար նախատեսված ամենագեղեցիկ և ամենաարդիական խաղերի ցանկը, որը ներկայացնում է iphones.ru-ն։

 

Հայկական «Տրիադա Ստուդիո» (Triada Studio) ընկերության ստեղծած Shadowmatic-ը խաղը, որը բոլորովին վերջերս արժանացել էր Apple Design Awards մրցանակի, հայտնվել է նաև ամենագեղեցիկ խաղերի ցանկի 2-րդ հորիզոնականում։ Shadowmatic-ը գլուխկոտրուկ է, որում անհրաժեշտ է կազմել պատկերը նրա շողքի միջոցով։

 

Խնդիրը բարդ է, սակայն խաղի տեսողական մասը պարզապես ֆանտաստիկ է։ Ընդամենը մի քանի տարի առաջ բջջային սարքերի համար նման գրաֆիկայի մասին երազել անգամ չէր կարելի, իսկ այսօր արդեն այն իրականություն է։ Ամենագեղեցիկ գլուխկոտրուկներից մեկը iOS-ի համար՝ և դրանով ամեն ինչ ասված է, փոխանցում է կայքը։

 

Ինչպես ավելի վաղ նշվել էր Tert.am-ի բլոգեր Հարություն Սարդարյանի գրառման մեջ, Shadowmatic-ը խաղ է՝ նախատեսված բացառապես App Store-ի համար։ Առաջին իսկ օրերից հայտնվել է Featured բաժնում և ստացել Editor’s Choice կարգավիճակ։ Shadowmatic-ը երևակայության վրա հիմնված գլուխկոտրուկ է, որտեղ խաղացողը պետք է պտտի, համադրի ազատ տարածության մեջ գտնվող աբստրակտ օբյեկտները և փորձի նրանց՝ պատին ընկած ստվերով ստանալ ճանաչելի պատկերների, առարկաների սիլուետներ։ Խաղի գրաֆիկան շատ բարձր որակի է, ավարտուն և ֆոտոռեալիստիկ։ Խաղացվում է շատ հաճելի և սահուն։ Հաշվի է առնված ամեն մանրուք։

 

Shadowmatic-ը ստեղծող թիմը բաղկացած է չորս հոգուց. ծրագրավորող Բագրատ Դաբաղյան, դիզայներ Արսեն Ավոյան, կոմպոզիտոր Սերգեյ Մելքոնյան և Արա Աղամյան:

 

Apple-ի 10-յակն ունի հետևյալ տեսքը` 


1. BADLAND


2. Shadowmatic


3. LIMBO


4. Transistor


5. Asphalt 8: Airborne


6. Valiant Hearts: The Great War


7. Vainglory


8. Alto’s Adventure

9. Lost Within


10. Leo’s Fortune

 

 

App Store-ի ամենագեղեցիկ խաղերը՝ ըստ Apple-ի. հայկական Shadowmatic-ը 2-րդ հորիզոնականում է (լուսանկարներ)