Brabus թյունինգ-ստուդիան ներկայացրել է Rocket 900 սեդանը՝ 6.3 լիտրանոց շարժիչով (լուսանկարներ)
Brabus գերմանական թյունինգ-ստուդիան ներկայացրել է Mercedes-Maybach S600-ի վրա հիմնված Rocket 900 պրեմիում դասի մեքենան, գրում է 3dnews.ru-ն։
Մեքենայի ստանդարտ օրինակը համալրված է 6 լիտրանոց բիտուրբինային V12 շարժիչով, որն ունի 530 ձիաուժ հզորություն։ Brabus-ի մասնագետներին հաջողվել է մեքենայի այդ ցուցանիշն ավելացնել կիսով չափ։
Թյունինգ արված մոդելի ուժային համակարգն այժմ ունի 6.3 լիտրանոց շարժիչ և 900 ձիաուժ հզորություն։
Բացի այդ, ինժեներները փոփոխություններ են մտցրել տուրբինների համակարգում և մի շարք այլ բաղադրիչներում։
Թարմացված մեքենան կարող է 100կմ/ժ զարգացնել ընդամենը 3.7 վայրկյանում, մինչդեռ մեքենան կշռում է ավելի քան 2.8 տոննա։
Մեքենայի առավելագույն արագությունը 350 կմ/ժ է։
Brabus թյունինգ-ստուդիան նաև փոփոխություններ է մտցրել մեքենայի սրահում և արտաքին դիզայնում։
Rocket 900-ը դարձել է ավելի աերոդինամիկ և ստացել է բարձրորակ կաշվից, փայտյա տարրերից և ածխածնի մանրաթելերից կազմված բացառիկ ներքին ձևավորում։
Rocket 900-ի գինը գաղտնի է պահվում։

















