Պատուհան դեպի դժոխք. ռեժիսորը իջել է գործող հրաբխի մեջ. տեսանյութ
Վավերագրող ռեժիսոր Սեմ Քոսմանը իջել է գործող հրաբխի խառնարան:
Russia Today-ի փոխանցմամբ` նա իր փորձառությունը անվանել է «Պատուհան դեպի դժոխք»:
Անցյալում նա արդեն եղել էր Մարում հրաբխի «ներսում»` Վանուատու պետության տարածքում: Այժմ նա վերադարձել է և իջել լավայից լճի մեջ: Սա աշխարհում 7 նման լճերից մեկն է:
Ռեժիսորը նաև նկարահանել է իր իջնելը: Օգտագործվել է նաև անօդաչու թռչող սարք: Ռեժիսորը անկեղծացել է նաև իր զգացածի մասին. «Ես գիտակցեցի, թե ինչ կարճ է կյանքը, և հասկացա, որ կյանքը պետք է ապրել սեփական հնարավորությունների սահմանագծին»:










