Sony Morpheus վիրտուալ իրականության սաղավարտը կթողարկվի 2016-ի առաջին կիսամյակում. ԶԼՄ-ներ (լուսանկարներ)
Sony ընկերությունն իր Morpheus վիրտուալ իրականության սաղավարտը կթողարկի 2016-ի առաջին կիսամյակում, գրում է 3dnews.ru-ն։
Ակնկալվում է, որ նորույթը շուկայում կմրցակցի Oculus Rift-ի հետ, որը թողարկվելու է 2016-ի առաջին եռամսյակում։
Sony-ի սաղավարտն ունի 5.7 դյույմանոց օրգանիկ լուսադիոդային (OLED) էկրան: Սարքը հնարավոր կլինի օգտագործել PlayStation DualShock 4-ի կամ PlayStation Move մանիպուլյատորի հետ։ 











