Apple-ը լրագրողներ կվարձի իր լրատվական հավելվածի համար
Apple-ը պրոֆեսիոնալ խմբագիրներ է փնտրում իր նոր լրատվական հավելվածի՝ Apple News-ի համար։ Այդ մասին վկայում է ընկերության կայքում տեղադրված հայտարարությունը, հաղորդում է lenta.ru-ն:
Սանտա Կլարայի գրասենյակում պահանջվող աշխատակիցը պատասխանատու կլինի միջազգային և տեղական լուրերի ընտրության, ինչպես նաև դրանք կատեգորիաներին համապատասխանացնելու համար: Բացի այդ, Apple News-ի աշխատակիցը կհամագործակցի առաջատար լրատվական խմբագրությունների հետ և կզբաղվի սոցիալական ցանցերի մոնիթորինգով:
Խմբագիրը պետք է հետևի օրիգինալ հետաքրքիր պատմություններին, որոնք չեն կարող ճանաչվել ավտոմատացված համակարգի միջոցով, ընդգծել են ընկերությունում: Այդկերպ՝ մարդկային ռեսուրսներ գրավելով՝ Apple-ը չի ցանկանում բացառապես հիմնվել ալգորիթմների վրա:










