Honda-ն կներդնի Road Hints «խելացի» ծառայությունը, որը մեքենան կմիացնի iPhone-ին և Apple Watch-ին

08:15 • 16.06.15

Honda Motor ընկերությունը հայտնել է իր նոր Road Hints «խելացի» ծառայության ներդրման մասին, որը մեքենայի նավիգացիոն համակարգը կմիացնի տիրոջ բջջային սարքերի հետ, գրում է 3dnews.ru-ն։

Հատուկ հավելվածի միջոցով iPhone-ին և Apple Watch-ին կմանա Honda-ի բորտ համակարգիչը, որը կարտացոլի բջջային սարքերի տեղեկությունները, ինչպես օրինակ՝ մոտակայքում գտնվող ռեստորանները, գազալցակայանները և այլն։

Սարքերը կհայտնեն բենզինի բաքում վառելիքի մակարդակի, դրա միջին ծախսի, անցած ճանապարհի մասին տեղեկություններ։ 

 

Honda-ն կներդնի Road Hints «խելացի» ծառայությունը, որը մեքենան կմիացնի iPhone-ին և Apple Watch-ին