Creative ընկերությունը ներկայացրել է Sound Blaster FRee շարժական բարձրախոսը (լուսանկարներ)
Creative ընկերությունը ներկայացրել է Sound Blaster FRee շարժական բարձրախոսը, որն աշխատում է անլար Bluetooth տեխնոլոգիայով և կարող է հարմար տարբերակ լինել ճանապարհորդների և հեծանվորդների համար, ինչպես նաև՝ տան սենյակներում տեղաշարժելու համար, գրում է 3dnews.ru-ն։
Սարքը կարելի է օգտագործել հորիզոնական և ուղղահայաց դիրքերում։ Բարձրախոսը միանում է օգտատիրոջ սմարթֆոնին և փոխանցում է ձայնային տվյալները Bluetooth 4.0 կապով։
Չնայած դրան՝ սարքը կարող է նաև դառնալ սեղանի սովորական բարձրախոս՝ համակարգչին միանալով USB լարով։
Այն ունի նաև microSD հիշողության քարտի մուտք՝ մինչև 32Գբ սահմանափակմամբ, որը բարձրախոսից այն դարձնում է ինքնուրույն նվագարկիչ։
Sound Blaster FRee-ն կարող է օգտագործվել նաև որպես Bluetooth խոսափող՝ հեռախոսազանգեր իրականացնելու ժամանակ։
Նորույթն ունի հեղուկներից պաշտպանող ծածկույթ։ Ամբողջովին լիցքավորվելուց հետո, այն կարող է աշխատել մինչև 10 ժամ։ Սարքի չափսերն են՝ 71,1 × 200,8 × 68,5 մմ։
Sound Blaster FRee-ն հնարավոր կլինի ձեռք բերել այս տարի հուլիսին՝ 100 դոլարով։















