Պայթող բույսերը «պայթեցրել» են համացանցը. Smithsonian Channel-ի տեսանյութը

15:18 • 16.06.15

Համացանցում լայն տարածում է գտել Smithsonian Channel հեռուստաընկերության պատրաստած գիտական տեսանյութը, որում դանդաղեցված ցուցադրվում է, թե ինչպես են տարբեր տեսակի բույսերը պայթում՝ դուրս ցայտելով իրենց սերմերը, գրում է Huffington Post-ը։

 

Տեսանյութի սկզբում վայրի մանուշակի սերմերի պարկը բացվում է և արևի ճառագայթներից չորանում, արդյունքում այն լայնանում է և ձգվում՝ առաջացնելով ատրճանակի ձգանի էֆեկտ։

 

Այն կարող է ամեն պահի դուրս հրել բոլոր սերմերը, ինչը կարողացել են նկարահանել գիտնականները։

 

Impatiens capensis տեսակի բույսը ծաղկում է հունիսից հոկտեմբեր ամիսներին, և այդ ընթացքում հասցնում է բազմիցս պայթել։

 

Այն նաև անվանում են «Չդիպչե՛ս ինձ», քանի որ դրանք դուրս են ցայտում իրենց սերմերը նույնիսկ ամենանուրբ հպումից։

 

Ecballium elaterium տեսակի «թքող վարունգը» պոկվում է իր ցողունից, ապա մուգ շագանակագույն սերմերի հետ միասին թափանցիկ հեղուկ դուրս ցայտում։

 

Տեսանյութը մի շաբաթում արդեն դիտել են մոտ 400.000 անգամ։ 

Պայթող բույսերը «պայթեցրել» են համացանցը. Smithsonian Channel-ի տեսանյութը