Fujitsu-ն ներկայացրել է աչքի ծիածանաթաղանթի սկաներով աշխատող նորագույն սմարթֆոնը
Fujitsu ճապոնական ընկերությունը թողարկել է իր առաջին Arrows NX F-04G սմարթֆոնը, որը օգտատիրոջը ճանաչում է աչքի ծիածանաթաղանթով:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` Phone Arena-ին հղումով, նորագույն սմարթֆոնն արգելափակումից հանելու համար անհրաժեշտ է պարզապես նայել էկրանին: Նման համակարգով սմարթֆոնն աշխատում է բոլոր այն դեպքերում, երբ անհրաժեշտ է լինում մուտքանուն և գաղտնաբառ նշել, ինչպես նաև՝սմարթֆոնով վճարումներ անելիս:
Ծրագրավորողների խոսքով` տեխնոլոգիան այնքան հստակ է, որ կարող է տարբերակել անգամ երկվորյակների աչքերը:
Fujitsu Arrows NX F-04G սմարթֆոնը կենսաչափական ցուցիչներից բացի համալրվել է նաև բավականին առաջադեմ բնութագրիչներով: Սմարթֆոնը ստացել է 5.2 դյույմ անկյունագծով IPS էկրանով` 1440х2560 կետայնությամբ և Qualcomm Snapdragon 810 քառամիջուկ պրոցեսորով:
Օպերատիվ հիշողության ծավալը 3 գեգաբայթ է, ներկառուցված ֆլոշ-կուտակիչինը` 32 գեգաբայթ: Սարքավորումը զինվել է նաև 21 մեգապիքսել Sony տեսախցիկով: Նորագույն գաջեթի արժեքը կազմում է 750 դոլար:










