IO Interactive-ը ներկայացրել է Hitman համակարգչային խաղի նոր տարբերակը (տեսանյութ)

17:03 • 16.06.15

IO Interactive ընկերությունը հայտնել է, որ Agent 47 մարդասպան հերոսի մասին Hitman համակարգչային խաղի նոր տարբերակը համակարգիչների, PS4-ի և Xbox One-ի համար  հասանելի կլինի այս տարվա դեկտեմբերի 8-ից, նշվում է Hitman խաղի պաշտոնական կայքում։

 

Խաղը ներկայացնելու են առանց ենթավերնագրի, քանի որ նոր խաղում խոսքը հերոսի կյանքի պատմության մի նոր գլխի մասին է։

 

Ծրագրավորողները հայտնել են, որ Agent 47-ին հասանելի աշխարհը՝  հին տարբերակի համեմատ, լինելու է ավելի մեծ, խիտ բնակեցված և հարուստ է լինելու մանրամասնություններով։

 

Հեղինակները նշել են, որ հրաժարվելու են autosave կամ checkpoint համակարգերից, որոնք բավական տարածված են ժամանակակից խաղերում։

 

Հիշեցնենք, որ խաղի թողարկումից հետո հեղինակները խոստացել էին այն մշտապես զարգացնել մինչև 2016 թվականը՝ դրանում ավելացնելով նոր վայրեր և հանձնարարություններ։

 

Խաղի երկրպագուները խաղում են գլխավոր հերոս՝ Agent 47-ի դերում, ով իբր վարձու մարդասպան է Agency գործակալության համար և սպանում է հանձնարարված անձանց։  Hitman համակարգչային խաղի ամենաթարմ տարբերակը Hitman: Absolution-ն է, որը թողարկվել է 2012-ին։ 

 

IO Interactive-ը ներկայացրել է Hitman համակարգչային խաղի նոր տարբերակը (տեսանյութ)