Հոնկոնգցի երիտասարդները մանրէները 100 տոկոսով սպանող՝ դռան ինովացիոն բռնակ են ստեղծել

00:18 • 16.06.15

Հոնկոնգի երկու տաղանդավոր բնակիչ նորագույն իր են ստեղծել, որը կարող է հեղափոխել  հիգիենայի և վարակի տարածման վերահսկողության ոլորտը:


Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` երիտասարդները դռան բռնակ են ստեղծել, որն ակնթարթորեն ոչնչացնում է մանրէներն ամեն անգամ, երբ մարդու  ձեռքը հպվում է բռնակին: Այս գյուտի հեղինակները ուսանողներ 17-ամյա Սուն Մինգ Վոնգն (Սայմոն) ու 18-ամյա Քինգ Փոնգ Լին (Մայքլ) են:


Նրանց խոսքով` առօրյա օգտագործման առարկաները`  բռնակները, բազրիքները, գնումների քարտերը, տաղավարները լի են միլիոնավոր մանրէներով, ինչն էլ ստիպել է նրանց ուսումնասիրություններ անել և ինքնամաքրվող մակերևույթներ ստեղծել, որոնք մշտապես մանրէազերծ կմնան:


Բավականին ուսումնասիրություններ կատարելով՝ Սայմոնն ու Մայքլը հայտնաբերեցին, որ տիտանի երկօքսիդը հիանալի մանրէասպան միջոց է: Նրանք պարզել են նաև, որ տիտանի երկօքսիդն առավել ազդեցիկ է, երբ ենթարկվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը: Արևի լույսը ուլտրամանուշակագույն ճառագայթների բնական աղբյուր է, սակայն քանի որ դռները սովորաբար փակ տարածքներում են օգտագործվում, նրանք օգտագործել են ուլտրամանուշակագույն ճառագայթների էներգաարդյունավետ արհեստական աղբյուրը:


Արդյունքում նրանք ստեղծել են ապակե գլանակի տեսք ունեցող բռնակ, որում ուլտրամանուշակագույն ճառագայթներ և տիտանի երկօքսիդ են կիրառել: Դրանք ակտիվանում են ամեն անգամ, երբ ձեռքը դիպչում է բռնակին:

 

Հոնկոնգցի երիտասարդները մանրէները 100 տոկոսով սպանող՝ դռան ինովացիոն բռնակ են ստեղծել