Օվկիանոսի խորքերում հայտնաբերված ութոտնուկը գրավել է գիտնականների սրտերը (տեսանյութ)
Օվկիանոսի խորքերում հայտնաբերված Opisthoteuthis californiana ընտանիքին պատկանող ութոտնուկը դեռ անուն չունի, սակայն արդեն հասցրել է գերել գիտնականների սրտերը, գրում է Huffington Post-ը։
Monterey Bay Aquarium գիտահետազոտական ինստիտուտում ութոտնուկի ուսումնասիրությունները ղեկավարում է գիտությունների թեկնածու Ստեֆանի Բուշը: «Դրանք այնքան լավն են ու քնքուշ, որ գերել են բոլորիս սրտերը։ Կարծում եմ՝ կարելի է դրանց անվանել Opisthoteuthis Adorabilis»,- ասել է նա։
Գիտնականը նշել է, որ նրանց մոտ հայտնաբերել են Opisthoteuthis գենը, որը «Նեմո» անիմացիոն մուլտֆիլմի վարդագույն ութոտնուկի գենն է։ Դրանք իրենց մարմնի չափերի համեմատ չափազանց մեծ աչքեր ունեն։ Բնակվում են չափազանց սառը ջրերում, իսկ իրենց ձվադրումից պետք է անցնի առնվազն 3-5 տարի, որպեսզի փոքրիկ ութոտնուկներ ծնվեն։










