Սաուդյան արքայազնը կողմ է արտահայտվել Twitter-ի ղեկավարության փոփոխությանը
Սաուդյան արքայազն ալ-Վալիդ բեն Թալյալը The Financial Times-ի հետ զրույցում դեմ է արտահայտվել Ջեք Դորսիին Twitter-ի մշտական գլխավոր տնօրեն նշանակելուն, գրում է Газета-ն։
«Ջեքն ունի մեկ ուրիշ ընկերություն, որը կոչվում է Square, այն մեծ ուշադրություն և մշտական զբաղվածություն է պահանջում։ Ես հավատում եմ և հույս ունեմ, որ Ջեք Դորսին կլինի ժամանակավոր հիմունքով։ Նոր առաջնորդը պետք է տեխնիկապես պատրաստ լինի, կենտրոնացած ներդրումներ գրավելու վրա և ունենա մարքեթինգին ուղղված մտածողություն»,- նշել է արքայազնը։
2011-ին արքայազնը մոտ 300 մլն դոլար է վճարել Twitter-ի բաժնետոմսերի 3%-ն ունենալու համար։ Նրա խոսքով՝ ներկայում իրեն է պատկանում բաժնետոմսերի 5%-ը՝ անձնական ներդրումների շնորհիվ։










