Երկիր մոլորակի կողքով անցել է Icarus երկնաքարը

14:05 • 17.06.15

Հունիսի 16-ին Երկիր մոլորակի կողքով` մոտ 7 մլն կմ հեռավորության վրա, անցել է «Իկառուս» երկնաքարը:



Ինչպես նշում է rt.com-ը, այս թռիչքն ուշագրավ է այնքանով, որ «Իկառուսն» այլևս չի անցնի Երկրի կողքով մինչև 2090թ.։

 

ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի մասնագետների փոխանցմամբ՝ տիեզերական չափորոշիչներով երկնաքարը բավական մոտ է եղել Երկրին: Այնուհանդերձ՝ այն որևէ վտանգ չի ներկայացրել:

 

Հետաքրքրական է, որ երկնաքարի անցնելը հատուկ ռոբոտային հեռադիտակների ու տեսախցիկների միջոցով հեռարձակվել է ուղիղ միացմամբ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ «Իկառուսը» հայտնաբերվել է 1949թ.` ճանաչվելով Երկրից ոչ հեռու տարածության վրա դեգերող առաջին երկնաքարերից մեկը:

 

 

Երկիր մոլորակի կողքով անցել է Icarus երկնաքարը