Ինչպես է ավոկադոն պայքարում քաղցկեղի դեմ. ըստ գիտնականների` այն կարող է ապագայի դեղամիջոց դառնալ

19:00 • 17.06.15

Ավոկադոն համեղ է տարատեսակ աղցաններում, բացի այդ վաղուց հայտնի է, որ այն առողջության համար օգտակար  ճարպեր է պարունակում:  Այժմ գիտնականները բացահայտում են, որ ավոկադոն կարող է օգտակար լինել քաղցկեղի դեմ  պայքարում:

 

Daily Mail-ի հաղորդմամբ` կանադացի գիտնականների նոր հետազոտությունը բացահայտել է, որ յուղալի մրգի  ճարպը կարող է պայքարել միելոիդ լեյկոզի դեմ, որը հիվանդության հազվադեպ, բայց մահացու տեսակն է:


Ավոկադոյի ճարպային մոլեկուլները քայքայում են լեյկոզի ցողունային բջիջները, որոնք հիվանդության հիմքն են, քանի որ վերածվում են անբնական արյան բջիջների:  Ողջ աշխարհում քիչ դեղամիջոցներ կան,  որ քայքայում են լեյկոզի ցողունային բջիջները:


Հետազոտությունների ֆոնին գիտնականները հույս ունեն ավոկադոյից ստացվող դեղամիջոցներ  ստեղծել, որը մի օր կերկարաձգի միելոիդ լեյկոզով հիվանդների կյանքի տևողությունն ու որակը:
 

Ինչպես է ավոկադոն պայքարում քաղցկեղի դեմ. ըստ գիտնականների` այն կարող է ապագայի դեղամիջոց դառնալ