Ճապոնացի գիտնականները կարողանում են 3 րոպեում ախտորոշել վաղ շրջանում առկա քաղցկեղը

09:42 • 17.06.15

Ճապոնացի գիտնականները նոր տեխնոլոգիա են մշակել, որով արյան մեկ կաթիլի միջոցով 3 րոպեում կարողանում են հայտնաբերել վաղ փուլում գտնվող ուռուցքային հիվանդությունները. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:


«Տեխնոլոգիան թույլ են տալիս ընդամենը մեկ կաթիլ արյան միջոցով պարզել չարորակ նորագոյացությունների առկայությունն ու վաղ շրջանում հայտնաբերել  ստամոքսի, հաստ աղիքի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը: Եվ դա ընդամենը 3 րոպեում: Նման տեխնոլոգիա աշխարհում դեռ չկա»,- հաղորդել է MYTECH ընկերության գիտաշխատող Կացյուկի Խասեգավան:
 

Ընկերությունը մետաղե թիթեղ է պատրաստել, որը կարելի է տեղադրել հիվանդի արյան կաթիլի մեջ, որն ուլտրամանուշակագույն և այլ ճառագայթող լույսերի տակ լուսարձակում է: 

Ճապոնացի գիտնականները կարողանում են 3 րոպեում ախտորոշել վաղ շրջանում առկա քաղցկեղը