Խնձորի քացախ` շամպունի փոխարեն. առողջ գլխամաշկ և փայլուն մազեր ունենալու բնական միջոց
Մազերի և գլխամաշկի խնամքի և բուժման համար հիանալի միջոց է չզտված խնձորի քացախը, որը մաքրում է մազերը` դրանց առավել մեծ ծավալ և փայլ հաղորդելով, ինչպես նաև՝ նվազեցնում է մազաթափության մակարդակը և վերացնում գլխամաշկի թեփն ու սունկը:
Առողջ գլխամաշկ և հարթ մազեր ունենալու համար healthyfoodteam.com-ը խորհուրդ է տալիս մի կողմ դնել մազի խնամքի նորաձև պարագաներն ու մազերը լվանալ խնձորի քացախով, և դրա պարունակության մեջ առկա ալֆա-հիդրօքսի- թթուն կապահովի առողջությունը: Այն սպանում է բոլոր բակտերիաներն ու վերացնում թեփը: Խնձորի քացախը հիանալի կարգավորում է արյան շրջանառությունը:
Խնձորի քացախ օգտագործելու օգտակարությունը`
1. Վերացնում է մաշկի մահացած բջիջները` նպաստելով առողջ մազերի աճին,
2. Փայլ է հաղորդում մազերին,
3. Վերացնում է թեփը,
4. Հիանալի է չոր գլխամաշկի վերականգնման համար:
Մազերը վերականգնելու և առողջ տեսք ստանալու համար քացախն անհրաժեշտ է օգտագործել`
Կարճ, ուղիղ կամ բարակ մազերի համար` շաբաթական մեկ անգամ,
Ալիքաձև, գանգուր, հաստ կամ երկար մազերի համար` 2 շաբաթը մեկ,
Բնականից հաստ և գանգուր մազերի համար` 6-8 շաբաթը մեկ:
Այն օգտագործելու համար անհրաժեշտ է 1 բաժակ քացախը խառնել 3 բաժակ տաք ջրի հետ և քսել գլխին:










