Ինչ է տեղի ունենում, երբ գազավորված ըմպելիքներն ընկղմում են հեղուկ ազոտի մեջ. գիտափորձ (տեսանյութ)
Նոթինգհեմի համալսարանի գիտնական Մարտին Պոլյակովը գիտափորձ է անցկացրել իր լաբորատորիայում՝ պարզելու համար՝ ինչ է տեղի ունենում գազավորված ըմպելիքների հետ, երբ դրանք ընկղմվում են հեղուկ ազոտի մեջ, գրում է gizmodo.com-ը։
-196C ջերմաստիճան ունեցող հեղուկ ազոտը գիտնականը լցրել է ապակե տարայի մեջ, ապա դրա մեջ ընկղմել սկզբում Coca-Cola-ի ալյումինե տարան, ապա՝ Pepsi-ի պլաստիկե շիշը։
Նա միանգամից մի քանի գիտափորձ է արել։ Տեսանյութի առաջին հատվածում Coca-Cola-ի ալյումինե տարան ճաքել է, իսկ հեղուկը լցվել է ազոտի մեջ և միանգամից քարացել։
Գիտնականը կարողացել է բացատրել առարկաների փոփոխությունների պատճառները։ Նա նաև նշել է, որ երբեք չի խմել Coca-Cola կամ Pepsi։ Գիտափորձին մասնակցող գործընկերները փորձել են սառույց դարձած ըմպելիքից, իսկ գիտնականը ձեռնպահ է մնացել, քանի որ գտնում է, որ այն վնասակար է։










