Իսրայելում աստվածաշնչյան թագավորի անունով 3.000-ամյա անոթ է հայտնաբերվել
Իսրայելցի հնագետները պեղել են 3.000-ամյա ճենապակյա անոթ, որի վրա գրված է աստվածաշնչյան թագավոր Հեբուսթեի անունը, հայտնում է Обозреватель-ը։
Դա առաջին դեպքն է, երբ այդ անունը հանդիպում է նման հին գրառման մեջ։
Հեբուսթեն եղել է Աստվածաշնչից հայտնի թագավոր, Իսրայելական թագավորության հիմնադիր Սավուղի կրտսեր որդին։
Սակայն գիտնականները կարծում են, որ հայտնաբերված անոթը պատկանում է մեկ այլ մարդու, հնարավոր է՝ հողագործի։ Անոթի մնացորդները հայտնաբերվել են 2012-ի պեղումների ժամանակ, սակայն միայն այժմ են միմյանց ամրացվել։
Աստվածաշնչյան անունով հայտնաբերված անոթը 4 նման իրերից մեկն է, որոնք վերագրվում են մ.թ.ա. 10-րդ դարին և պատկանում են Հուդայի թագավորությանը։










