Առավոտյան էլիքսիր՝ ամուր իմունիտետի համար. կիտրոն, քրքում և ջուր

20:17 • 17.06.15

Առավոտյան օգտագործելով այս ըմպելիքը՝ կամրապնդեք իմունային համակարգն ու օրգանիզմից հեռու կպահեք մրսածությունը: Այս մասին գրում է  healthylivinghouse.com-ը` ներկայացնելով կիտրոնով և քրքումով պատրաստվող այդ ըմպելիքի բաղադրատոմսը:


Անհրաժեշտ բաղադրիչներ են`


1 բաժակ տաք ջուր, կարող եք ջրի փոխարեն օգտագործել նուշի կամ բրնձի կաթ,


¼ թեյի գդալ քրքում,


կես կիտրոնի հյութ,


մի պտղունց դարչին,


½ թեյի գդալ մեղր կամ պերճածաղկի օշարակ,


1 թեյի գդալ կոկոսի յուղ:

 

Ըմպելիքի պատրաստման համար անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները լցնել բաժակի մեջ և լավ խառնել: Քրքումը սովորաբար նստում է բաժակի հատակին, այդ պատճառով ըմպելուց առաջ պետք է կրկին խառնել ստացված թուրմը: Ըմպեք այն՝ քանի դեռ տաք է: 


Ըմպելիքի պատրաստման ժամանակ օգտագործվող ցանկացած բաղադրիչ օգտակար է առողջության համար: Քրքումն օգտակար է արթրիտի, սրտխփոցի, աղիքային գազերի, ստամոքսի փքվածության, ախորժակի պակասի, լյարդի և լեղապարկի խանգարումների ժամանակ:


Այն նաև օգտակար ազդեցություն է ունենում գլխացավերի, բրոնխիտի, թոքերի բորբոքման, ջերմության, դաշտանային ցավերի, քաղցկեղի, Ալցհեյմերի հիվանդության, երիկամային խանգարումների, ճիճուների բուժման ժամանակ:

 

Առավոտյան էլիքսիր՝ ամուր իմունիտետի համար. կիտրոն, քրքում և ջուր