Առնոլդ Շվարցենեգերը կհնչունավորի իսրայելական Waze ծառայությունը

09:35 • 17.06.15

Google ընկերությանը պատկանող իսրայելական Waze ծառայությունը պայմանագիր է կնքել դերասան Առնոլդ Շվարցենեգերի հետ, հայտնում է Газета-ն։


Շվարցենեգերը կհնչունավորի ծառայության նավիգացիոն հուշումները։ Բացի սովորական ձայնային հրամաններից, օգտատերերը կլսեն «տերմինատորական» «Hasta la vista, baby» արտահայտությունը՝ նշանակման կետ հասնելուց հետո։


Waze-ը սպասարկում է ավելի քան 50 մլն օգտատերերի ամբողջ աշխարհում։ 

 

Առնոլդ Շվարցենեգերը կհնչունավորի իսրայելական Waze ծառայությունը