Amazon-ը ներկայացրել է Kindle Paperwhite-ի նոր տարբերակը

09:20 • 18.06.15

Amazon համացանցային խանութը ներկայացրել է ընթերցանության համար նախատեսված Kindle Paperwhite էլեկտրոնային սարքի նոր տարբերակը, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Նոր Kindle Paperwhite-ը ստացել է կատարելագործված 6-դյույմանոց էկրան՝ 300 ppi կետերի խտությամբ:

 

Kindle Paperwhite-ի հիմնական տարբերությունը Kindle-ից էկրանի լուսավորության առկայությունն է, որը թույլ է տալիս կարդալ մթության մեջ:

 

Նոր սարքի արժեքը 119 դոլար է՝ Wi-Fi-ով տարբերակի համար: 3G-մոդուլով սարքը կարժենա արդեն 189 դոլար, սակայն օպերատորների ցանցերին միացումը հասանելի է միայն նոր բովանդակությունը ներբեռնելու համար:

 

Amazon-ը ներկայացրել է Kindle Paperwhite-ի նոր տարբերակը