Բանանով դիմակ. մազաթափության բուժման բնական միջոց

19:22 • 18.06.15

Organic Health-ը ներկայացրել է մազաթափության բուժման համար կիրառվող բնական և բուժիչ դիմակներից մեկը, որի հիմնական բաղադրիչը բանանն է: Այս միջոցն օգնում է դադարեցնել մազաթափությունը կարճ ժամանակամիջոցում:


Ինչպես աղբյուրն ընդգծում է` բանանը մի շարք վիտամիններ և հանքանյութեր  է պարունակում, որոնց թվում է սիլիկա գելը, որը կտրուկ բարելավում է մազերի որակն ու ապահովում հաստությունը:

 

Մազերի աճին նպաստող բուժիչ դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է.


2 բանան,


6 կաթիլ նուշի յուղ:


Պետք է լավ տրորել բանանը` վրան ավելացնելով նուշի յուղը, և լավ խառնել: Այնուհետև անհրաժեշտ է խառնուրդը քսել գլխամաշկին և մազերին, քսելու ընթացքում` նրբորեն մերսել: Քսելուն պես գլուխը պետք է ծածկել սրբիչով, քանի որ այս խառնուրդը կարող է հոսել: Այն պետք է գլխամաշկին պահել 30 րոպեից մինչև մեկ ժամ: Ապա լավ պետք  է լվանալ մազերը սովորականի պես:


Այս դիմակը օգտակար է բոլոր տեսակի մազերի համար` բարակ, հաստ, կոշտ:  Մի քանի անգամից  կզգաք, որ մազերն ավելի առողջ և փարթամ տեսք ունեն:

 

Բանանով դիմակ. մազաթափության բուժման բնական միջոց