Ցուկերբերգը 5 մլն դոլար է նվիրաբերել առանց փաստաթղթերի ներգաղթյալների ուսման համար
Facebook սոցիալական ցանցի տնօրեն Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, 5 միլիոն դոլար են նվիրաբերել առանց փաստաթղթերի ներգաղթյալների ուսման համար: Այդ մասին Ցուկերբերգը հայտնել է Facebook-ի իր էջում, գրում է Los Angeles Times-ը:
Նվիրատվությունն ուղղվելու է Միացյալ Նահանգներ անօրինական ճանապարհով եկած և Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածքում ապրող 400 երիտասարդի՝ քոլեջում սովորելու համար:
«Առանց փաստաթղթերի հաճախ չափազանց դժվար է քոլեջի կրթություն ստանալ, և նրանք հաճախ չեն կարող պետության կողմից օգնության հույս ունենալ»,- ասել է Ցուկերբերգը: «Մենք պետք է ողջունենք խելացի և աշխատասեր երիտասարդներին բոլոր ազգություններից և օգնենք բոլորին»,- հավելել է նա։










