Nokia-ի նախկին ղեկավարը հեռանում է Microsoft-ից
Ամերիկյան Microsoft ընկերությունը պաշտոնապես հայտարարել է իր թոփ մենեջերների կազմում փոփոխություններ անելու մասին, գրում է ferra.ru-ն։
Ի թիվս այլ փոփոխությունների՝ ուշադրության կենտրոնում է հայտնվել Nokia-ի նախկին ղեկավար Ստեֆեն Էլոպը, ով հեռանում է խոշոր ընկերությունից։
Ինչպես նշվում է Microsoft-ի մամուլի հաղորդագրության մեջ՝ Ստեֆեն Էլոպը հեռանում է ընկերությունից՝ վերակազմակերպման գործընթացի արդյունքում։
Բացի Էլոպից, Microsoft-ից հեռանում է նաև բիզնես լուծումների գծով փոխնախագահ Կիրիլ Տատարինովը և ռազմավարության փոխնախագահ Էրիկ Ռուդերը։
Microsoft-ը հայտնել է, որ նման փոփոխությունները կապված են ընկերության ռազմավարության փոփոխության հետ. այժմ ընկերությունը կենտրոնանում է երեք ուղղությունների՝ արտադրողականության բարձրացման, խելացի հիշողության հարթակի ստեղծման (cloud) և անձնական համակարգիչների ոլորտում նոր արտադրանքների ստեղծման վրա։










