Anonymous-ը նոր սոցցանց է ստեղծել` ի հակակշիռ Facebook-ի

00:19 • 18.06.15

 Anonymous հաքերական խմբավորման աջակցությամբ ստեղծվել է նոր սոցիալական ցանց, որը «կտա Facebook-ի վերջը»:

 

Այսպես է նոր սոցցանցը գնահատել The Independnet-ը: Հայտնի է, որ Minds.com անվանումով ցանցը ունի բոլոր այն գործառույթները, ինչ արդեն հայտնի սոցցանցերը, սակայն մի շատ էական տարբերությամբ. այս սոցցանցը, ստեղծողների պնդմամբ, գերգաղտնի է` ուրիշներին անմատչելի. պարզ ասած՝ հաղորդագրությունները Minds.com-ում կոդավորված են այնպես, որ դրանք մատչելի չլինեն իշխանություններին կամ գովազդատուներին:

 

 

Minds.com-ը պնդում է , որ իր օրինակով սոցցանցային հսկաներին ցույց է տալու, թե ինչ է առանձնությունը, անվտանգությունը և թափանցիկությունը:

Մեկ այլ նորամուծություն է այն, որ այս սոցցանցում ակտիվ օգտատերերի հրապարակումները ավելի մեծ տարածման են արժանանալու` բալերի շնորհիվ, որոնք տրվելու են նրանց:

Բոլորին այս նոր կայքին աջակցության կոչ է արել  Anonymous-ի հետ կապված  ART of Revolution կայքը:

Anonymous-ը նոր սոցցանց է ստեղծել` ի հակակշիռ Facebook-ի