Toshiba-ն իր նոութբուքերում կավելացնի Cortana կոճակը
Ճապոնական Toshiba տեխնոլոգիական ընկերությունն իր արտադրած նոութբուքերի նոր մոդելներում, որոնք համալրված են լինելու Windows 10 օպերացիոն համակարգով, կավելացնի ձայնային օգնականին դիմելու համար նախատեսված Cortana կոճակը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, տվյալ նորարարության մասին ընկերությունը հայտնել է այսօր` ներկայացնելով Cortana կոճակով համալրված նոր սարքերը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ձայնային օգնականին դիմելու նրա առաջարկած ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է սեղմել կապույտ գույնի շրջանակ ունեցող կոճակը:










