1927 թվականի Bugatti-ն 920 000 եվրոյով վաճառվել է ֆրանսիական աճուրդում

21:56 • 19.06.15

 1927 թվականին թողարկված Bugatti  կաբրիոլետը  ֆրանսիական  Ֆոնտենբլո քաղաքում անցկացված աճուրդի ժամանակ վաճառվել է 920 000 եվրոյով: Ինչպես հայտնում է Euromag–ը` Osenat աճուրդի տան տվյալներով` խոսքը ռեկորդային թվի մասին է Bugatti Type 37 մոդելի մեքենայի համար:


Էլզասի գործարանում կառուցված մեքենան պահպանվել է իր սկզբնական վիճակում, որով էլ պայմանավորվում է այդքան բարձր գինն ու հազվագյուտ լինելը:


Աճուրդի ժամանակ հազվագյուտ մոդելը ձեռք է բերել ամերիկյան թանգարանը, որտեղ մեծ քանակությամբ հազվագյուտ մեքենաներ են պահպանվում:


Աճուրդի տան մեկնաբանմամբ` Համաշխարհային պատերազմի ժամանակ մեքենան թաքցված է մնացել Նորմանդիայում:  1948-ին այն վերավաճառվել է:


Նույն աճուրդի տունը 2009-ին Bugatti Type 37А 1928 մոդելի մեքենան վաճառել էր ավելի քան մեկ մլն եվրոյով:

 

1927 թվականի Bugatti-ն 920 000 եվրոյով վաճառվել է ֆրանսիական աճուրդում