Ամերիկացի ավտոմեխանիկը սովորական մեքենաները վերածում է տիեզերական սարքերի (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում բնակվող ավտոմեխանիկ Մայքլ Վետերն իր մասնագիտական հմտությունների ու վառ երևակայության շնորհիվ սովորական հին մեքենաներն այնպես է արմատապես փոփոխում, որ դրանք նմանվում են գերժամանակակից տիեզերական սարքերի։
Ինչպես նշում է dailymailco.uk-ը, Վետերն այս գործով զբաղվում է 1998թ.: Քառասուներկուամյա տղամարդը պատմել է, որ մեքենաներից ամեն մեկը պատրաստվում է մի օրինակով և ունի բացառիկ դիզայն: Արտասովոր ու ինքնատիպ փոխադրամիջոցների գները տատանվում են 75.000-250.000 դոլարի միջև:
Վետերը նշել է, որ մեքենաների նախկին ու թյունինգավորումից հետո ստացված տեսքը համեմատելիս շատ դժվար է հավատալ, որ դա միևնույն փոխադրամիջոցն է: Վերջնական արդյունքն ավելի շատ նման է անծայրածիր տիեզերքով թռչելու համար նախատեսված սարքի:



















