Քաղցկեղն սպանող բնական միջոց` գուանաբանա. 10 000 անգամ ավելի արդյունավետ, քան քիմիաթերապիան

23:46 • 19.06.15

Դժվար է հավատալ, որ ավանդական բժշկության մեջ կարող է բույսերից պատրաստված թուրմ կիրառվել հաստաղու քաղցկեղի բուժման համար, սակայն 1995-ին կատարված հետազոտությունը ապացուցում է, որ գուանաբանայի` գրավիոլա ծառի պտղի բաղադրիչները 10 000 անգամ ավելի արդյունավետ են, քան դեղորայքը:


Ինչպես գրում է healthylivinghouse.com-ը` գուանաբանայի սերմի   ուսումնասիրությունը բացահայտել է բաղադրիչներից մեկը (cis- annonacin), որը պայքարում է հաստաղու հիվանդ բջիջների դեմ և 10 000 անգամ ավելի արդյունավետ է, քան  ադրիամիցին դեղամիջոցը: Ադրիամիցինը հաճախ անվանում են «կարմիր հրեշ»` դեղահաբի գույնի  և օրգանիզմի վրա ունեցած կողմնակի ազդեցությունների պատճառով: Այն հաճախ սիրտանոթային համակարգի հիվանդություններ է առաջացնում:


1999-ին կատարված մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ գունաբանան կամ գրավիոլայի պտուղը օգտակար է նաև շագանակագեղձի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ժամանակ, իսկ 2002-ին կատարված հետազոտության արդյունքում գիտնականներն ապացուցել են, որ այն կարող է պայքարել անգամ թոքերի քաղցկեղի դեմ:


Մասնագետները պարզել են, որ գրավիոլան խեղդում է «օնկոգեն» անունով հայտնի քաղցկեղածին գեների հոսքը բջիջներում:


Միրգը, տերևները, արմատներն ու կեղևը ավանդական բժկության մեջ օգտագործվում են որպես հանգստացնող դեղամիջոցներ: Հնդիկ և հարավամերիկացի հեքիմները գրավիոլան օգտագործում են ասթման, սրտային հիվանդությունները,  լյարդը և արթրիտը բուժելու համար:


Արևմտյան Հնդկաստանում և Ճամայկայում այս միգն օգտագործում են որպես ջերմիջեցնող և փորլուծությունը բուժման միջոց:


Ողջ աշխարհում այս բույսի ավելի քան 2 000 տեսակ կա, որոնց մեծ մասը կարող են դեղամիջոցների աղբյուր դառնալ մարդկանց համար:


 

Քաղցկեղն սպանող բնական միջոց` գուանաբանա. 10 000 անգամ ավելի արդյունավետ, քան քիմիաթերապիան